Մարտի 23-ին, մշակույթի նախարարությունում կայացել է Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հանձնաժողովի որոշմամբ` Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստիարարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայինակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին,ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ևբալետի ազգային ակադեմիական թատրոնում:Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվանպանթեոնում:
Հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Գրիգորյանը կյանքից հեռացավ 65-րդ տարում:
Գեղամ Գրիգորյանն իրավամբ համարվում է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը: Նա այն երջանիկ հայորդիներից էր, ում երգը հիացրել ու ոգեշնչել է երաժշտասեր հասարակությանը՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: